Ստեփանակերտ է ժամանել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռի երկրորդ շարասյունը
24-11-2020 18:34:45 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռի երկրորդ շարասյունն այսօր ժամանել է Ստեփանակերտ՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Շարասյունը կազմավորվել է Դոնի Ռոստովում:
Գերատեսչության «ԿամԱԶ» մակնիշի 20 բեռնատարներ Ստեփանակերտ են հասցրել 300 տոննա շինանյութ՝ փայտ, ապակի և սալիկներ Լեռնային Ղարաբաղում հրետակոծությունից տուժած բնակելի տներն ու ենթակառուցվածքները վերականգնելու համար:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻՆ-ի 5 բեռնատարով առաջին շարասյունը նոյեմբերի 21-ին Ստեփանակերտ էր տեղափոխել 45 տոննա շինանյութ:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում