Վայոց ձորի մարզում ութ ամսում արձանագրվել է է կորոնավիրուսի 1389 դեպք


Վայոց ձորի մարզում ութ ամսում արձանագրվել է է կորոնավիրուսի 1389 դեպք

  • 24-11-2020 18:44:50   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

 
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 1389 դեպք:
 
Փաստացի բուժում է ստանում 842 քաղաքացի: Առողջացած անձանց թիվը՝ 518:
 
Մարտի 16-ից նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3725 նմուշառում: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 29:
 
Հանրապետությունում COVID-19 համավարակով պայմանավորված՝ պահպանել անվտանգության կանոնները ՝
Կրել դիմակ.
Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը.
Ախտահանել հաճախակի հպման մակերեսները.
Պահպանել սոցիալական հեռավորություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն