Արմեն Գրիգորյանը՝ Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնակատար
25-11-2020 10:40:06 | Լոռու մարզ | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը մահացել էր 2020-ի նոյեմբերի 1-ին:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում