Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում


Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորված փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում

  • 25-11-2020 17:35:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մատաղիս-Թալիշ ուղղություններում  զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայողների առողջական վիճակը կայուն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց  Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
 
«Փրկարարների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թադևոսյանը:
 
Նոյեմբերի 23-ին Մատաղիս-Թալիշ ուղղություններում զոհված զինծառայողների մարմինները որոնելիս, ականի պայթյունի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի 3 փրկարար ծառայող, 1 հայ սպա և ռուս խաղաղապահ: Նրանց հետ եղել է նաև ադրբեջանցի զինվորական, ով մահացել է:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը