Կրեմլը հայտարարել է, որ Իրավիճակը ԼՂ-ում չի սրի հակամարտությունը Դոնբասում


Կրեմլը հայտարարել է, որ Իրավիճակը ԼՂ-ում չի սրի հակամարտությունը Դոնբասում

  • 25-11-2020 19:00:11   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը հիմք չի տալիս մտածելու, որ Կիևի ռևանշիստական ​​տրամադրությունների պատճառով Դոնբասում  հնարավոր է իրավիճակի սրում՝ հաղորդում է tvzvezda.ru կայքը։
 
Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին: Հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը վերահսկողություն է Աղդամի, Ղազախի, Քելբաջարի և Լաչինի շրջանները: Հակամարտող կողմերն էլ պետք է փոխանակեն ռազմագերիներին:
 
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորակազմ է տեղակայված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:
 
Կրեմլը շեշտում է, որ Ռուսաստանի համար կարևորը՝  ԼՂ-ում խաղաղությունը պահպանելն է, ինչպես նաև բոլոր տեղահանվածների, փախստականների վերադարձը ապահովելն է և խաղաղության պահպանման վերահսկողությունը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play