Ասկերանի մերձակայքում սակրավորները վնասազերծում են հայտնաբերված ականները ու չպայթած հրթիռները․ ԱՀ ԱԻՊԾ


Ասկերանի մերձակայքում սակրավորները վնասազերծում են հայտնաբերված ականները ու չպայթած հրթիռները․ ԱՀ ԱԻՊԾ

  • 26-11-2020 14:40:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
 
Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Ասկերան քաղաքի մերձակա տարածքներում, մասնավորապես, Այգեստան, Խնածախ և Նորագյուղ համայնքներում ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը կատարում են հայտնաբերված ականների ու չպայթած հրթիռների վնասազերծում։
 
Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։
 
Միաժամանակ հորդորում ենք՝ ցանկացած զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն