Ռազմական դրությունը միայն իշխանության կառավարման ժամանակի երկարաձգում է. Աբովյան

26-11-2020 16:04:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանում ռազմական դրությունը հանելու հարցով հրավիրված արտահերթ նիստում նշեց, որ բոլոր այն առարկությունները, որոնք ներկայացրեցին գերատեսչությունները և իշխող ուժի ներկայացուցիչները, շատ հանգիստ ու հեշտ կարգավորվում են Կառավարության որոշումներով և կարող են պահպանվել: Նրա
խոսքով՝ այսօր ռազմական դրությունը միայն ու միայն իշխանության կառավարման ժամանակի երկարաձգում է: 
 
Պատգամավորը նշեց, որ այլևս չի վստահում որևէ փաստարկի, որը հնչեցնում է իշխանական թևը: Աբովյանն ասաց, որ Հայաստանում վերջապես պետք է ձևավորվի հետևանքների ինստիտուտ:
 
«Չի կարող վարչապետ Փաշինյանը կառավարել երկիրը, երբ իր անփառունակ, անգրագետ, անիմաստ կառավարման պատճառով մենք այսօր հասել ենք այս խայտառակ իրավիճակին: Ինչի մասին խոսվում էր 2.5 տարվա ընթացքում, այդ բոլոր թեզերը տրաքել են: Ինչ հպարտ քաղաքացի, ինչ տնտեսական հեղափոխություն, մի հատ դոլարի կուրս նայեք, խոսվում էր արտաքին ուժեղ քաղաքականության մասին, պռավալ՝ բոլոր ֆրոնտներով»,- նշեց Աբովյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 222 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար