Բաբաջանյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետի և քաղաքական ուժերի՝ հոկտեմբերի 19-ի հանդիպումից

26-11-2020 17:33:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ պատմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանական ուժերի հանդիպումից, որի ժամանակ հարց է ուղղվել վարչապետին՝ սա կապիտուլյացիա՞ է, ինչին կառավարության
ղեկավարը չի հակադարձել: 
 
«Այդ օրը վարչապետն ասաց, որ ինքը զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և հարցրել, թե ի՛նչը կարող է կանգնեցել պատերազմը: Պուտինն ասել է՝ Լավրովի պլանը: Մեր հանդիպումից հետո պիտի տեղի ունենար Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահի հետ, որտեղ Փաշինյանն ուներ որոշում, որ Հայաստանը գնում է Լավրովի պլանի շուրջ բանակցությունների: Հետո միայն պարզ դարձավ, որ Ադրբեջանն այլևս չի համաձայնել կանգնեցնել պատերազմը»,- նշեց Բաբաջանյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 336 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար