Հերոսական պատմություններ առաջնագծից. ՊԲ

27-11-2020 10:55:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
 


Պաշտպանության բանակը ներկայացրել է նոր հերոսական պատմություններ առաջնագծից:
 
Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ Կոնստանտին Թորոսի Մակարյանը, մայոր Անահիտ Ջոնի Գալստյանը, սերժանտ-պայմանագրային Սիրուն Սլավիկի Գրիգորյանը, ծառայող Սյուզաննա Յուրիի Աբրահամյանը, ենթասպա Դավիթ Սլավիկի Հարությունյանը իրականացրել են վիրավոր զինծառայողների ախտորոշումներ՝ բարդ մարտական պայմաններում, հակառակորդի հրետակոծության տակ անզգայացրել, վերակենդանացրել ու փրկել բազմաթիվ վիրավորների կյանքեր:
 
Հարավային ճակատային գծում, հակառակորդի թիկունքում սեփական կյանքը վտանգի ենթարկելով, լարված ու անելանելի իրավիճակում արագ կողմնորոշվել ու արդյունավետ
գործողություններ է իրականացրել մայոր Վաչագան Գավրիլի Գրիգորյանը:  
 
Պահեստազորային Հարություն Հակոբի Հակոբյանը մարտական դրվագներից մեկում նետվել է առաջ՝ խրամատի մյուս հատվածում հակառակորդի գերակայող ուժերի դեմ մարտնչող իր ընկերներին օգնության:
 
Թշնամու գերազանցող ուժերի հարձակումը ետ մղելու ժամանակ, վերջիններիս ներթափանցումը մարտական դիրքի թիկունքային հատված կասեցրել է ավագ լեյտենանտ Մկրտիչ Խաչատուրի Վարդանյանը:
 
Սերժանտ-պայմանագրային Հակոբ Արշակի Սարգսյանը մասնագիտական բարձր վարպետության շնորհիվ, անօդաչու թռչող սարքի միջոցով բազմաթիվ ուղղություններում կատարել է մարտական խնդիրներ՝ հրամանատարությանը փոխանցելով ճշգրիտ ու կարևոր հետախուզական տվյալներ, որոնք նպաստել են յուրային ուժերի հետագա քայլերին:
 
Մարտական գործողությունների ընթացքում ենթակա ստորաբաժանումների և հրամանատարության միջև անխափան կապ ապահովելու գործում աչքի են ընկել սերժանտ-պայմանագրային Հարություն Հովիկի Մուսայելյանը, ավագ լեյտենանտ Դավիթ Թելմանի Ղուկասյանը, եֆրեյտոր-պայմանագրային Երվանդ Վլադիմիրի Գրիգորյանը, կրտսեր-սերժանտ պայմնագրային
Մանուկ Ռոբերտի Դոլուխանյանը, սերժանտ-պայմանագրային Արմեն Ֆրեյդունի Օհանյանը, սերժանտ-պայմանագրային Լևոն Սերգեյի Մուսայելյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Ռոբիկի Հայրապետյանը, սերժանտ-պայմանագրային Վոլոդյա Աշոտի Օհանյանը, ավագ լեյտենանտ Ռոման Վագիֆի Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրային Արթուր Նիկոլայի Խուրշուդյանը, սերժանտ-պայմանագրային Սերգեյ Սիմոնի Սիմոնյանը, սերժանտ-պայմանագրային Դավիթ Ռոբերտի Դանիելյանը:
 
Փառք մեր հերոսներին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 260 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար