Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել մասնավոր, ընտանեկան հարցերով
27-11-2020 16:02:20 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
past.am Այս օրերին լուրեր են տարածվում, թե նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա, ուր հանդիպումներ է ունեցել, քննարկումներ վարել։
Մեր մոսկովյան աղբյուրը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը օրերս Մոսկվա է ժամանել Փարիզից, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում հանդիպումների հիմնական առիթը կապված է եղել իր որդուն
պատկանող գործարանի հետ, որը, ըստ աղբյուրի, գտնվում է Մոսկվայի «Օդինցովո» շրջանում։ Ըստ աղբյուրի, նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ այցը կապված չի եղել վերջին իրադարձությունների հետ, և բացառապես պայմանավորված է եղել իր ընտանեկան բիզնես գործերով: Ավելին, ըստ տեղեկությունների, ՀՀ գործող նախագահը որևէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպում չի ունեցել։ Մենք փորձեցինք ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրներից ճշտել՝ եղե՞լ է արդյոք այս օրերին որևէ օրակարգ Արմեն Սարգսյանի այցի ընթացքում, սակայն հաղորդեցին, որ Արմեն Սարգսյանի այցի մասին իրենք տեղյակ չեն։
Ստացվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանը հետպատերազմյան օրերին մասնավոր և ընտանեկան հարցերով շրջագայություններ է կատարում, չնայած երկրում տիրող խորը ճգնաժամին։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում