Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում. Բերձորի ղեկավար
27-11-2020 14:49:09 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Պլաններ ու պայմանավորվածություններ են փոխվել, Բերձոր, Աղավնո և Սուս համայնքների բնակիչները կարող են մնալ և ապրել իրենց տներում, Aysor.am-ին ասաց Բերձոր համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։
«Այս պահին որոշակի պլաններ ու պայմանավորվածություններ փոխվել են։
Բերձորը, Աղավնոն և Սուսը շարունակում են մնալ
հայկական կողմին, բնակիչներն էլ կարող են մնալ և ապրել», - ասաց Նարեկ Ալեքսանյանը՝ նշելով, որ այս մասին իրեն ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում