ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

27-11-2020 20:14:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ 
 


Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում  և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի դեպքում՝ աուդիոգրամմա և լսողական սարքի անհրաժեշության վերաբերյալ տեղեկանք)։
 
 
Ըստ այդմ, Բուժատեխնիկական հանձնաժողովը կգնահատի անձի կարիքը և անհրաժեշտության դեպքում նույն օրը կտա եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում քաղաքացուն կտրվի հավաստագիր ու նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնցից հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ միջոցը։
 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 314 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար