ՀՔԾ պետը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով


ՀՔԾ պետը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

  • 28-11-2020 13:50:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն