ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստան

28-11-2020 14:15:45   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Հանրապետության​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնության
մայրաքաղաք Մոսկվա։ ​
 
«Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ​ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին»,- ասված է հաղորդագրությունում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 423 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար