ԱԻՆ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը

30-11-2020 16:52:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որն անցկացրեց ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, ներկայացվեց մարզերում ազդարարման համակարգերի և պատսպարանների, ձմեռացման աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
 
Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականի համաձայն՝ գույքագրվել են հանրապետության բոլոր մարզերի բազմաբնակարան շենքերի նկուղները, թաքստոցները և ճշգրտվել դրանք իբրև պատսպարան օգտագործելու, անհրաժեշտության
դեպքում պատշաճ վիճակի բերելու հնարավորությունները:
 
Զեկուցվեց նաև, որ շարունակվում են նորոգվել և փորձարկվել էլեկտրաշչակները, իսկ փրկարարական վարչությունները պատրաստ են ձմռան աշխատանքների կատարմանը: Բարձրացված խնդիրների վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումները մի շարք հանձնարարականներ են ստացել:
 
Խորհրդակցության ավարտին 4 փրկարար ծառայողի հերթական սպայական կոչումներ են հանձնվել: Նախարարի հրամանով ՔՊՎ ՔՊՈՒՀԿ հրշեջ-փրկարարական պարետային ջոկատի հրամանատար փ/ծ մայոր Հայկ Սարգսի Նիկողոսյանին շնորհվել է փ/ծ փոխգնդապետ կոչում, Արարատի ՄՓՎ Արտաշատի ՀՓՋ խմբի պետ փ/ծ ավագ լեյտենանտ Սերգեյ Հովհաննեսի Սեխլեյանին՝ փ/ծ կապիտան կոչում, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ լեյտենանտ Դավիթ Սամվելի Հայրապետյանին՝ փ/ծ ավագ լեյտենանտ կոչում, ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ Փրկարարական ջոկատի խմբի պետ փ/ծ լեյտենանտ Նորայր Սամվելի Ավագյանին շնորհվել է փ/ծ ավագ լեյտենանտ կոչում:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 250 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար