ԱԻՆ-ն ամփոփել է անցած շաբաթը. գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ

30-11-2020 16:57:11   | Հայաստան  |  Հասարակություն
 


Նոյեմբերի 23-29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 327 դեպք, որից 154-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 79 հրդեհի, մեկ փլուզման, մեկ մերկասառույցի, յոթ ինքնասպանության փորձի դեպք, 62 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև
128 կենցաղային կանչ։ Տուժել է 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկվել է վեց քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ինը մահ:
 
Արձանագրվել է թունավորման չորս դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման չորս դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 33 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 249 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար