Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը

30-11-2020 17:09:41   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը: Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի համագործակցության շրջանակում նախագծի երկրորդ փուլը ևս ամբողջությամբ
ավարտվել է:
 
Արդյունքում 674 LED լուսատու է տեղադրվել Եզնիկ Կողբացի, Զաքյան, Ֆուչիկի, Դավիթ Անհաղթի, Ռուբինյանց, Արմենակյան, Գևորգ Հովսեփյան փողոցներում և Գայի պողոտայում: Ընթացիկ տարում ամբողջությամբ էներգախնայող LED լուսատուներով են լուսավորվել նաև Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանները, ինչպես նաև Լենինգրադյան, Շիրազի, Հասրաթյան, Հակոբ Հակոբյան փողոցներն ու Կիևյան կամրջի սկզբնամասից մինչև Բարեկամություն մետրոյի շրջակայքը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 261 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար