Արցախի ոստիկաններն այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին. Վահե Ղազարյանի ուղերձը
30-11-2020 17:50:14 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ոստիկանության
պետ Վահե Ղազարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության օրվա առթիվ:
Արցախի ոստիկանները միշտ հանցավորության դեմ պայքարի առաջին գծում են, ինչպես Ազատամարտի առաջնագծում եղան, այս ծանրագույն օրերին էլ իրենց կյանքն են դնում Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին։
Անգնահատելի է Արցախի ոստիկանների ներդրումը օրինականության ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:
Համոզված եմ, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակելու է իր առաքելության իրագործումը՝ հանուն Հայրենիքի ու Ժողովրդի:
Կրկին շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու նվաճումներ»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում