Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում


Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

  • 01-12-2020 15:30:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” և “Լուսավոր Հայաստան” խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝
 
– Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
 
«Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ», – հայտնում են Լուսավոր Հայաստանից։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն