Քաշաթաղի շրջանն այս գիշեր անցել է Ադրբեջանի զինված ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ


Քաշաթաղի շրջանն այս գիշեր անցել է Ադրբեջանի զինված ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ

  • 01-12-2020 16:03:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Քաշաթաղի շրջանն այս գիշեր անցել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ՝ հայտնել է ռուսական «Զվեզդան»:
 
Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:
 
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության մեջ նշվում է նաև, որ Արցախի ու Հայաստանի միջև կապը կապահովվի Լաչինի միջանցքով՝ 5 կմ լայնությամբ ճանապարհով, որը վերահսկում են ռուս խաղաղապահները։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն