Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ հումանիտար օգնություն է ուղարկվել Արցախ
01-12-2020 16:52:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին հումանիտար օգնություն է ուղարկվել պատերազմից տուժած Արցախի բնակչությանը:
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ տաք ծածկոցներով բեռնված մեքենաների
շարասյունն ուղևորվել է դեպի Ստեփանակերտ և հարակից բնակավայրեր: Երկու երկրների համագործակցությամբ իրականացվող մարդասիրական աջակցության ծրագրերը շարունակվում են:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում