Պատերազմը քանդեց. ովքեր են լցնելու դատարկությունը եւ ինչով


Պատերազմը քանդեց. ովքեր են լցնելու դատարկությունը եւ ինչով

  • 01-12-2020 18:04:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է, որ պատերազմները կատարում են հանրություններին միֆերից ձերբազատելու սանիտարական դեր: Իսկ հանրությունները, ինչպես իրավացիորեն նկատում է քաղաքագետը, գերադասում են հիմնականում ապրել միֆերով, որովհետեւ այդպես են նախընտրում տարբեր էլիտաները:
 
Իսկապես, միֆային գիտակցությունը մշտապես ավելի կառավարելի է, կանխատեսելի, մինչեւ իհարկե չի գտնվում մեկ այլ էլիտա՝ ավելի ուժեղ միֆերով: Բացառություն չի լինում նաեւ պատերազմը, որը փշրում է միֆեր եւ փաստորեն ազատում դաշտը նոր միֆերի համար:
 
Ովքե՞ր կլցնեն դատարկ տարածությունը կամ վակուումը, ինչպիսի՞ որակներով եւ արժեհամակարգով: Փորձը ցույց է տվել, որ իրական, գետնի վրա եղած արցախյան հաղթանակն անգամ վերածվել է ոչ թե պետական մտածողության ու արժեհամակարգի, այլ պսեվդոպետական, պանդոկասեղանային միֆոլոգիայի գերաճը սնուցած մի ավազանի, որը ցամաքեց քառորդ դար անց:
 
Հիմա միֆեր է սկսելու սնուցել ցավալի եւ ողբերգական պարտությու՞նը, թե՞ ինչ որ կերպ կգտնվեն խմբեր, որոնք կձեւակերպեն հայկական պետականությունը հարմարվողականության ռեժիմից զարգացման ու նախաձեռնողականության ռազմավարություն տեղափոխելու խնդիրը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը