Ռուս խաղաղապահները շարունակում են ականազերծման աշխատանքները Ստեփանակերտի սոցիալական օբյեկտներում

02-12-2020 10:30:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալական օբյեկտներում ականազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, անցած օրերի ընթացքում ավարտվել են տեղանքի հետազոտության, պայթյունավտանգ առարկաների որոնման և մաքրման աշխատանքները Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի տարածքում: 
 


Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները ստուգել են դպրոցի և հարակից տարածքներում պայթյունավտանգ առարկաների առկայությունը: Բացի այդ՝ իրականացվել են էլեկտրականության և ջեռուցման վերականգնման, ինչպես
նաև անհրաժեշտ դպրոցական գույքի և նյութական միջոցների տեղափոխման աշխատանքներ: 
 
Մոտակա ժամանակահատվածում ռուս խաղաղապահների աջակցությամբ պլանավորվում է այլ ուսումնական հաստատությունների  բացումը: 
 
Ընդհանուր առմամբ ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են ավելի քան 34 հեկտար տարածք, շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1077 պայթյունավտանգ առարկա:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 360 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար