Երևանում այս տարի ամանորյա զարդարանք չի լինելու. քաղաքապետի մամուլի խոսնակ

02-12-2020 18:00:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երևանի Հանրապետության հրապարակում  ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու:
 


«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
 
«Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է
կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշեց Կարապետյանը:
 
Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով: Գումարը հատկացվելու է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 456 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար