Ահա թե ինչին է սպառնում Արցախի ճանաչումը


Ահա թե ինչին է սպառնում Արցախի ճանաչումը

  • 11-12-2020 16:36:48   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զբաղվել է Արցախի անկախության ճանաչման բանաձևի մշակման հարցով, դա գաղտնի գործընթաց է եղել, սակայն այս պահին նպատակահարմար չէ այն իրականացնելը։ Դրա մեջ կա նաև այդ հարցը, որ անընդհատ ասվում է՝ Արցախն ինչո՞ւ չեք ճանաչում, ինչ սահմաններում, ինչ ձևով։ Այսինքն՝ եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, ինքը պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի, այս պահին եղած իրավիճակի հետ կապված, մենք չենք կարող քայլեր անել, որոնք կվտանգեն որևէ մեկի կյանքը կամ որևէ պրոցես», հայտարարել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ավելացնելով, որ կոնսուլտացիաներ են եղել համապատասխան մարմինների հետ։
 
Ո՞ւմ կյանքն ու ի՞նչ պրոցես կարող է վտանգել Արցախի ճանաչումը: Հիմա, որքան հայտնի է, կա մեկ պրոցես՝ Արցախի օկուպացիան ու հայաթափումը, Հայաստանի ինքնիշխանության վերացումը, եթե իհարկե այս օրերի ներքաղաքական խեղկատակությունն էլ համարենք պրոցես: Ըստ այդմ, ստացվում է՝ Արցախի ճանաչումը խանգարելու է օկուպացիային ու հայաթափությանը եւ ներքաղաքական խեղկատակությանը: Այն, որ մեկը մյուսի օրգանական շարունակությունն են, կասկած չկա:
 
Ո՞ւմ է այդ դեպքում խանգարելու Արցախի ճանաչումը՝ Պուտինին ու թուրքերին, որոնք եռակողմ համաձայնության շահառուներն են, եւ ներքին կրկեսի մասնակիցներին:
 
Արցախի ճանաչման եւ կարգավիճակի որոշման անհրաժեշտության վերաբերյալ Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների խորհրդարաններում ընդունված բանաձեւերը սուր քննադատության ենթարկվեցին Մոսկվայում ու թուրքերի կողմից, դրանց արժեքն ամեն կերպ նսեմացվեց հայկական քաղաքական դասի ու մեդիայի գերակշիռ մասի կողմից:
 
Դատելով ներքին փոխադարձ հռետորաբանությունից ու մերկացումներից, ինչպես նաեւ Մոսկվային օրը մի քանի անգամ հղվող երախտագիտությունից ու եռակողմ համաձայնությունն ավելի լավ կատարելու խոստումներից, բոլորը նույն պլանի մեջ են, պարզապես մասնաբաժինների կռիվ է գնում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play