Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունից տուն վերադարձան հինգ բրոնզե եւ երկու արծաթե մեդալով<br /> <br />


Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունից տուն վերադարձան հինգ բրոնզե եւ երկու արծաթե մեդալով

  • 19-04-2011 14:28:46   | Հայաստան  |  Սպորտ

Ապրիլի 19-ին 5 բրոնզե եւ երկու արծաթե մեդալով հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի հավաքականը, որը մասնակցում էր ապրիլի 14-18-ին Պրահայում անցկացված սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների եվրոպայի առաջնությանը: Ստորեւ ներկայացվում են հայ մարզիկների արդյունքները. Պատանիներ Մխիթարյան Գրիգոր 48 կգ` 3-րդ տեղ Պետոյան Ռազմիկ 52 կգ` 2-րդ տեղ Ալեքսանյան Հովհաննես 56 կգ `2-րդ տեղ Սահակյան Արթուր 60 կգ` 5-րդ տեղ Մանուկյան Ռաֆիկ 65 կգ` 3-րդ տեղ Հարությունյան Ռաֆիկ 70 կգ` 5-րդ տեղ Սերոբյան Հովհաննես 75 կգ` 7-րդ տեղ Հակոբյան Մարտիրոս 81 կգ` 5-րդ տեղ Մարգարյան Գոռ +87 կգ` 7-րդ տեղ Բագիրյան Էմմա 48 կգ` 5-րդ տեղ Խաչատրյան Ռոզա 52 կգ` 3-րդ տեղ Երիտասարդներ Հովհաննիսյան Վարդան 48 կգ` 6-րդ տեղ Մելքոնյան Արա 52 կգ` 5-րդ տեղ Ալեքսանյան Սերյոժա 57 կգ` 3-րդ տեղ Կարապետյան Էդգար 62 կգ` 8-րդ տեղ Գեւորգյան Վահագն 68 կգ` 7-րդ տեղ Մարգարյան Հակոբ 74 կգ` 9-րդ տեղ Կարապետյան Մհեր 82 կգ` 3-րդ տեղ Ըստ հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանի, արդյունքներն ընդհանուր առմամբ վատ չեն, սակայն, եթե չլիներ մրցավարական վատ աշխատանքը` ինչի շուրջ բազմաթիվ բողոքներ եղան մրցումների ընթացքում, հայ սամբիստներից առնվազն երկուսը` Գիրգոր Մխիթարյանն ու Մհեր Կարապետյանը, պիտի նվաճեին ոսկե մեդալ:
Նոյյան տապան  -   Սպորտ