Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար


Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար

  • 17-12-2020 16:15:35   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալի համար:
 
 70 կգ քաշայինԱրման Անդրեասյանը վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար: 74 կգ Հրայր Ալիխանյանը համառ պայքարում զիջել է մրցակցին 4:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:
 
Վազգեն Թևանյանը մեկնարկային 2 գոտեմարտերում շանս չտվեց մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դուրս եկավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ: Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 57 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հարությունյանը մրցեց սերբ  Ստևան Անդրիա Միչիչի հետ և հաղթանակ տոնեց 7:4 հաշվով:
 
Դեկտեմբերի 17-ին կայանալիք եզրափակիչում Հարությունյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռավուր Ուգուևի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play