Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված


Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված

  • 19-12-2020 10:45:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր լրանում է Արցախում սանձազերծված պատերազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը: Այդ կապակցությամբ դեկտեմբերի 19-ից Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է հայտարարված:
 
Հայաստանում ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից  դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
 
Երթին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսվում է այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն ևս:
 
Վաղը՝ դեկտեմբերի 20-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play