Հայաստանի ներկայացուցիչը մոսկովյան ֆորումում նվաճեց գլխավոր մրցանակ
19-04-2011 14:16:23 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հայաստանի ներկայացուցիչը նվաճեց գլխավոր մրցանակ մարտի վերջերին Մոսկվայում տեղի ունեցած «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի շրջանակներում անցկացված ութերորդ «Եվրոպական Նորարար ուսուցիչներ» ֆորումում:
Նարինե Բաղդասարյանը, Վանաձորի «Էվիրկա» հատուկ դպրոցի ուսուցչուհին, Եվրոպական Նորարար ուսուցիչներ ֆորումում իր «Բլոգը, որպես կրթական միջավայր եւ գիտելիքների թեստեր» ուսումնական նախագծով «Նորարարությունը մարտահրավերների համատեքստում» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակի եւ մյուս հաղթող ուսուցիչների հետ հնարավորություն ստացավ մասնակցելու համաշխարհային Նորարար ուսուցիչներ ֆորումին, որը տեղի կունենա ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում 2011թ. նոյեմբեր ամսին:
Ֆորումին, մասնակցում էին ավելի քան երեքհարյուր նորարար ուսուցիչներ եւ դպրոցի տնօրեններ, ԿԳ նապարարության ներկայացուցիչներ եւ այլ կրթական ոլորտի մասնագետներ քառասուն եվրոպական երկրներից: Ֆորումի ընթացքում ուսուցիչները ներկայացրել էին իրենց կողմից մշակված նորարար տեխնոլոգիաների կիրառման փորձը դասավանդման պրոցեսում, որի նպատակն է ուսուցման եւ դասավանդման մակարդակը բարձրացնելու եւ ստեղծագործական ու արդյունավետ միջոցների կիրառմամբ կրթությունը հանրամատչելի, դյուրամարս դարձնելու համար:
Ներկայացված ութսուն նախագծերից միջազգային ժյուրին, որ բաղկացած էր կրթական ոլորտի փորձագետներից, առանձնացրեց վեց նախագիծ` սահմանելով գլխավոր մրցանակ:
«Մենք հավատում ենք, որ աշխարհի ուսուցիչներն իրենց փորձը կիսելով կբարելավեն կրթելու եւ սովորեցնելու ուղիները»,- ասել է «Մայքրոսոֆթ»-ի «Գործընկերներ ուսման ոլորտում» ծրագրի գլխավոր տնօրեն Լորեն Ուդմանը: