Զոհերի աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով


Զոհերի աճյունների որոնման աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով

  • 22-12-2020 12:30:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Մարտական գործողությունների՝ Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 8 զոհված զինծառայողի աճյուն:
 
«Առայսօր, ընդհանուր առմամբ, որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1047 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց մարմին: Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով»,- մանրամասնել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն