Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը


Բաբաջանյանը դիմել է Գլխավոր դատախազին` ուսումնասիրելու ընդդիմության հավաքին պարտադրաբար մասնակցելու դեպքերը

  • 22-12-2020 13:45:37   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` ուսումնասիրելու խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքին պարտադրաբար մասնակցելու մասին ահազանգերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բաբաջանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
 «Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ընդդիմության անունից հանդես եկող քաղաքական ուժերի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար պարտադրաբար մի շարք պետական և մասնավոր ընկերությունների ղեկավարներ ցուցակագրում են աշխատակիցներին, պարտադրում են դուրս գալ փողոց, մասնակցել նշված հանրահավաքին` չենթարկվելու դեպքում սպառնում ազատել աշխատանքից: Խնդրում եմ ուսումնասիրել նմանօրինակ ահազանգերը և միջոցներ ձեռնարկել այդպիսի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար»,- ասված է դիմումի մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն