Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով


Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

  • 22-12-2020 14:00:00   | Հայաստան  |  Հասարակություն

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Դեկտեմբերի 23-24-ը Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, գիշերը և  առավոտյան ճանապարհներին՝  մերկասառույց:
 
Հանրապետության տարածքում՝
 
Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի  8-10 աստիճանով:
  
 
 
 
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է ձյուն, գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
  
Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    10.40C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                        -20.70C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    -2.30C
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն