Այրվել է 480 հակ անասնակեր


Այրվել է 480 հակ անասնակեր

  • 05-01-2021 10:40:54   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

 
 
Հունվարի 4-ին, ժամը 23:18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բռնակոթ գյուղի տներից մեկին կից այրվում է անասնագոմի տանիք:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր:
 
Հրդեհը մեկուսացվել է հունվարի 5-ին, ժամը 01:00-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել է 480 հակ անասնակեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play