Փաշինյանը մենակ չպետք է գնա Մոսկվա՝ բանակցությունների


Փաշինյանը մենակ չպետք է գնա Մոսկվա՝ բանակցությունների

  • 08-01-2021 17:44:12   | Հայաստան  |  Քաղաքական

ԲԱՐԵԿԱՄՆԵՐ... 
ՄՏԱՀՈԳԻՉ  Է. ԿԱՐԾՈՒՄ ԵՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ  ՄԵՆԱԿ  ՉՊԵՏՔ  Է  ԳՆԱ  ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,  ՍԱ  ԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐ  Է...
 
 
Տարիներ  շարունակ հաղորդակցության  այս  ճանապարհով  մենք մտքեր ենք փոխանակել, տարբերակել  ճիշտն  ու սխալը, աշխատել հասարակությանը տարբեր վտանգներից  հեռու  պահել, կայունացնել  միջավայրը,  որպեսզի շարունակենք ապրել  այս մի բուռ  հողի  վրա, որն այս չարաղետ  պատերազմից հետո, ցավոք  սրտի, մեզ   ապավեն  կանգնած  լեռներից  իջնում  է  հարթավայր՝  արծիվներին հարթության  վրա  ապրել  սովորեցնելու նպատակով...
Գարեգին   Նժդեհի հայրենապաշտությունն  ու փիլիսոփայությունը քաղաքականության  մեջ  այն  բյուրեղն  է, որը վերջին  ճշմարտությունն  է  միշտ ասել, զորօրինակ՝  Մենք պարտվեցինք, քանի որ նախապես  բարոյական պարտություն   էինք կրել... Այսօր  էլ  է այդպես:  Ճապոնիան   Հերոսիմայի  և  Նագասակիի  ատոմային  ռմբակուծությունից  10 տարի հետո, վերականգնեց   իր բոլոր կորուստները, դառնալով  Արևելքի հզոր պետություն: Մենք, որպես  ազգ,  գենոցիդ  կրեցինք  և կորցրեցինք ահռելի  էթնիկ  տարածքներ, սակայն  դասեր  չքաղեցինք մեր  սխալներից: 30 տարի առաջ  տարած  հաղթանակից  հետո, այսօր նորից քաղաքական  պարտություն տարանք՝ կրկնելով  անցյալի  սխալները: Այսօր  բոլորը  խուսափում  են այդ  մասին բարձրաձայնելուց, որովհետև  ոչ ոք  չի ուզում  կորուստների մեղքն  իր վրա վերցնել, բայց  փաստը  մնում  է փաստ, որ դղյակներով  և  օտար  բանկերում  զմռսված միլիոններով մենք չէինք կարող հարվածել  բայրաքթարներին, պոլոնեզներին  ու մյուս չտթույլատրվող, միջազգայնորեն արգելված զենքերին...  Այո, վերջին  երկու տարում  հասարակության  բարոյալքվածությունը, ատելությունը, սևերի  ու  սպիտակների  ,,փոխհրաձգությունները,,   ազգային  արժեքների  նսեմացումը, լգբտների   անհարկի  ակտիվացումը, օտար  տերությունների ազդեցությունները  և  այլ  գործոններ, թուլացրեցին  ազգային ինքնապաշտպանության  գործոնը,  որը  և  առաջ  բերեց մամուլում այնքան տարածված դավաճանության սինդրոմը, որի հակառակ  բևեռում մեր  հերոսական  զավակների արյան գնով    Հայրենիքը  պահելու անկրկնելի  սխրանքներն   էին: 
Ծանր  ու  անպատասխանատու կորուստ  կրեցիք նոր  իշխանությանը  վստահելով նոր  Հայրենական  պատերազմը, որի հեղեղը  ոչ միայն  սրբեց  Արցախը, նաև բարձրացել է հայոց  լեռներում ծվարած բնակավայրերի հսկող  բարձունքներ... նրա բնիկներին օտարելով իր հազարամյա  բնօրրանից: 
Արդ՝ Մոսկվայում կայանալիք  առաջիկա   հանդիպմանը գտնում  եմ  որ  Փաշինյանը մենակ  չպետք  է գնա՝ Հայաստանը  ,,Թղթե  շերեփի,,  չարժանացնելու  համար, քանզի  իր  անփորձության դեմ կանգնած  է պրոֆեսիոնալ   բանսարկու  ու խորամանկ դիվանագետ  թուրքը: Կապիտուլիացիայի  ենթարկված  երկրի  ղեկավարին  թելադրում  են, ոչ  թե  ընդառաջ  գնում, եթե 
 այս անգամ էլ  կորցնենք,  մենք  մեզ  էլ չենք գտնելու, դուք գիտեք նրանց  շահերի կորստաբերությունն ինչ  ծանր հետևանք  է ունենալու  հայերիս  համար: Ուստի՝  Երկրի  համար մտահոգ  ակսակալների   լրջագույն խումբ  պետք  է ձևավորել պատմաբան, իրավաբան,  քաղաքական գործիչ, քարտեզագետ, ռազմական գործիչ  ձևաչափերով:  Մի պահ  մոռացեք  ով՝  ում  հետ  ինչ  խնդիր  ունի, այսօրվա  խնդիրը  խիստ  ազգային  է՝  և  պարտվող ղեկավարը  և  ընդդիմությունը  և  լուրջ  քաղաքական  գործիչները առաջնահերթություն պետք  է տան  Հայաստանի  և  հայոց  ազգի  տարածաշրջանային ներկա իրավիճակին, նրանց պաշտպանության և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելու  խնդիրներին... Կրկնում  եմ՝  խնդիրը ազգային ճակատագրին  է վերաբերվում, եթե միասնականություն չցուցաբերենք, անվերադարձ շատ բան  ենք կորցնելու... Մի  անտեսեք  ժողովրդի  ձայնը, երկրի  այրեր.... Տարաձայնություններով  երկիր  չենք պահի, ժամանակը  ամեն ինչ  իր տեղը կդնի, շտապեք, օր  չի մնացել....
 
գրող -  հրապարակախոս
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play