Հունվարի 8-11-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 105 դեպք


Հունվարի 8-11-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 105 դեպք

  • 11-01-2021 14:25:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 105 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
 
Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք պատճառելու՝ 15, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 5, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և ապօրինի ծառահատման՝ 4-ական, բնակարանային գողության՝ 3, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու ծեծի՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի առգրավման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, ինքնիրավչության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը՝ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու և ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր պահելու՝ 1-ական դեպք։
 
Հայտնաբերվել է 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։
 
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության 1-ական դեպք։
 
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 3 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play