Ալիեւի աչքը լույս. ռուսահայերը արթնացել են ու ցույց են անում


Ալիեւի աչքը լույս. ռուսահայերը արթնացել են ու ցույց են անում

  • 11-01-2021 15:29:03   | Ռուսաստան  |  Քաղաքական

Ես հիշում եմ։
 
Իսկ դո՞ւք։
Պատերազմի օրերին ողջ աշխարհի սփյուռքահայությունը ցույցեր էր անում, օգնում էր Արցախին ու Հայաստանին` ինչով կարող էր եւ ինչքան կարող էր։
Ամենամեծ սփյուռքը լուռ էր Ռուսաստանում, էլ չասեմ` գրեթե բոլոր մեծահարուստ հայերն էստեղ են հավաքված. սրանք ռոբիկին բանտից հանելու համար միլիոններ չխնայեցին (բոլորս էլ հասկանում ենք, որ սա, իհարկե, կապիկություն էր), իսկ պատերազմի շրջանում` ծպտուն չլսվեց։
Հիմա, երբ կարեւորագույն բանակցություններ են լինելու Մոսկվայում, ու էս դեպքում եւ էս պահին երկրորդական է բոլորիս վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ (ուզում ենք, թե հեչ չենք ուզում` էս պահին ինքն է ներկայացնում մեր պետությունը), մեկ էլ հանկարծ ռուսահայերը արթնացել են ու ցույց են անում... ընդդեմ բանակցություն վարողի։ Ալիեւի աչքը լույս, անուղեղներ։
Ձեր աջԱՐակցության կարիքը չենք ուզում, ոնց լռված էիք, էդպես էլ մնացեք, հա՞։
 
լրագրող
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական