Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ


Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է. կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

  • 18-01-2021 10:10:58   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play