Ռուսաստանը միշտ առաջ է տարել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու գաղափարը


Ռուսաստանը միշտ առաջ է տարել Լեռնային Ղարաբաղի հարակից 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու գաղափարը

  • 21-01-2021 15:22:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
2016 թվականի ապրիլյան պատերազմի ավարտից օրեր անց՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ և՛ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը ակտիվորեն առաջ են տարել մտքեր, որոնք թույլ կտային ապաարգելափակել իրավիճակը՝ Ղարաբաղի հարակից շրջանների ազատման միջոցով` միաժամանակ Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման հետ։
 
Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների՝ Ադրբեջանին վերադարձնելու մասին Սերգեյ Լավրովը հայտնել է նաև 2020 թվականի ապրիլին՝ հղում անելով 2010-11 թվականներին մշակված Կազանի փաստաթղթին, համաձայն որի, պետք է լուծվեին մի շարք առաջնային խնդիրներ, մասնավորապես՝ Ադրբեջանին վերադարձվեին Լեռնային Ղարաբաղին կից շրջանները և ապաշրջափակվեին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունները։
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play