Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

  • 26-01-2021 17:40:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալական Հանրապետության նախագահ Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ շնորհավորելով նրան վերընտրվելու առթիվ:
 
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի ընդլայնել և խորացնել հայ-պորտուգալական փոխշահավետ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:
 
Հայաստանի նախագահն իր պորտուգալացի գործընկերոջը մաղթել է հաջողություններ, իսկ Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play