Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները


Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Վազգեն Մանուկյանի հայտարարությունները

  • 27-01-2021 15:34:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ երեկ արած հայտարարությունները: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
 
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ Արարատում՝ քաղաքացիների հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ եթե գործող իշխանությանը հեռացնելու սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն սկսել:
 
«Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման և հայտարարությունների վերաբերյալ տեսանյութն արձանագրվել է դատախազությունում իրականացվող՝ ԶԼՄ-ների մոնիտորինգի արդյունքում, ենթարկվել է նախնական ուսումնասիրության, և դրա արդյունքում գլխավոր դատախազությունից այն ուղարկվել է ԱԱԾ՝ հայտարարության մեջ նշված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարականով»,- ասաց Գոռ Աբրահամյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play