Մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ երդմանն ու կոչմանը


Մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ երդմանն ու կոչմանը

  • 28-01-2021 12:18:29   | Հայաստան  |  Հասարակություն



 
 
Փոխգնդապետ Արտակ Մարտիրոսյանն Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից մեկնել է ռազմաճակատ, եղել է Հադրութ-Ֆիզուլի հատվածում։ Հոկտեմբերի 15-ին, իմանալով մի խումբ ժամկետային զինծառայողների շրջափակման մեջ գտնվելու մասին, առանց վարանելու շտապել է նրանց օգնության, ծանր վիրավորում ստացել և կյանքը տվել հայրենիքին:
Արտակ Մարտիրոսյանը 16 տարեկանից նվիրվել է հայրենիքի պաշտպանությանը: Խաղաղապահ առաքելություն է իրականացրել Կոսովոյում, Իրաքում, Աֆղանստանում: 2 տարի ծառայել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում։
 
Նրա նախաձեռնությամբ կահավորվել է «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնի հրաձգարանը։
 
Անասելի հպարտությամբ ու կարոտով են շարունակում ապրել անմահ հերոս փոխգնդապետ Մարտիրոսյանի ընտանիքի անդամներն ու ընկերները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play