Հունվարի 29-ին փրկարարական ջոկատները հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ


Հունվարի 29-ին փրկարարական ջոկատները հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

  • 30-01-2021 10:54:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Հունվարի 29-ին ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել և վերադարձրել են 15 աճյուն: 
 
Ռազմագործողությունների ընթացքում զոհված մեկ զինծառայողի աճյուն հայտնաբերվել է Մարտունու շրջանից, 13-ը՝ Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից:
 
Մեկ զինծառայողի աճյուն Եղնիկներից (Արեգա սար) ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին: Վերջիններիս ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Հունվարի 29-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1344 աճյուն:
 
Այսօր փրկարարական ջոկատները կաշխատեն Հադրութի շրջանում և ՀՀ Սյունիքի մարզի տարածքում:
 
Նշենք, որ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները, ռազմագործողություններին մասնակցած և տեղանքին ծանոթ ուղեկցող-կամավորներ: 
 
 ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play