Արցախ-Հայաստան ավտոճանապարհին կան փակ և դժվարանցանելի հատվածներ


Արցախ-Հայաստան ավտոճանապարհին կան փակ և դժվարանցանելի հատվածներ

  • 30-01-2021 13:07:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արցախի տարածքում ներպետական ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:
 
Շինարարական մի քանի կազմակերպություններ այս պահին իրականացնում են ձնամաքրման և աղցանման աշխատանքներ:
 
Արցախից դեպի Հայաստան դժվարանցանելի են Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանները: Իսկ Վայոց ձորի մարզի Չիվա-Ելփին ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
 
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է վարորդներին՝ երթևեկը կազմակերպել բացառապես ձմեռային անվադողերով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play