Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել


Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

  • 30-01-2021 14:59:31   | Հայաստան  |  Հասարակություն

 
Քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել՝ կապված ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական գործի հետ: 
 
«Ի պատասխան լրագրողների հարցումների
 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործով ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:
 
Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե նրա տեղաշարժի մասին Ադրբեջանն ինքնուրյուն չէր կարող իմանալ, ապա հարցաքննության ընթացքում տուժողը նման տեղեկատվություն չի հայտնել վարույթն իրականացնող մարմնին»,- գրել է Եգանյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ջալալ Հարությունյանին առնչվող քրգործ է հարուցվել: 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play