Արցախի Մարտունիում և Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքներում կվնասազերծվի չպայթած զինամթերք


Արցախի Մարտունիում և Ասկերանի Խնածախ, Այգեստան համայնքներում կվնասազերծվի չպայթած զինամթերք

  • 01-02-2021 11:25:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Մարտունիում և նրա հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, փետրվարի 1-ին զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում:
 
«Օրվա ընթացքում «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրականացնելու է հանրապետության տարածքում հայտնաբերված չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքում, Վարնկաթաղ գյուղում և հարակից բնակավայրերում: Հնարավոր են նաև պայթեցման աշխատանքներ: Լրացուցիչ տեղեկությունների համար գործում են 6133 և 911 կարճ հեռախոսահամարները»:
 
 Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play