Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

  • 01-02-2021 11:40:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում հունվարի 31-ին կատարվել է 18 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
 
«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:  Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2334 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար 309 թեստավորում: Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացվել հաստատված դեպքերի կոնտակտավորներից»:
 
Նախարարությունից հորդորում են հետևել  առողջապահական ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play