Պատերազմից հետո ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր. ԲԸՏՄ ղեկավար


Պատերազմից հետո ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր. ԲԸՏՄ ղեկավար

  • 01-02-2021 12:15:06   | Հայաստան  |  Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 
 
«Ցավով պետք է փաստեմ, որ պատերազմից հետո հասարակության որոշ շրջանակներ, օգտվելով պետության առջև ծառացած խնդիրներից և օգտագործելով պատեհ ժամանակաշրջանը, արեցին իրենց «սև գործը», և արդյունքում ունեցանք ապօրինի ծառահատումների մեծաքանակ դեպքեր: 
 
Հաշվի չառնելով, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մեծ մասը ընդգրկված էին ռազմական տարբեր առաջադրանքների մեջ՝ մարդիկ, հետապնդելով նյութական շահ, հատեցին շատ ծառեր՝ վնասելով ոչ միայն պետությանը, այլ նաև իրենք իրենց: 
 
Այնուամենայնիվ, մենք արդեն վաղուց անցել ենք մեր բնականոն աշխատանքին և ամեն գնով պայքարելու ենք տեղի ունեցող բոլոր ապօրինի գործողությունների դեմ, որոնք վնաս են հասցնում մեր պետությանը, բնությանը և իհարկե, գալիք սերունդներին:
 
Մենք ցանկանում ենք հասարակության մեջ սերմանել սեր դեպի բնությունը՝ խորապես գիտակցելով, որ առանց դրա մեր գոյությունը պարզապես վտանգված է»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play