Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով


Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

  • 01-02-2021 15:14:57   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
 
Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ը, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ձնախառն անձրև:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play