Show must go on, կամ ամեն մի նորը լավ մոռացված հինն է


Show must go on, կամ ամեն մի նորը լավ մոռացված հինն է

  • 01-02-2021 20:33:43   | Հայաստան  |  Հասարակություն

Կարելի էր վերնագրել նաև ապրի Բայրաքթարը թեմայով լսումներ՝ կազմակերպված այսօր խիստ պահանջարկված շոուների՝ Նիկոլ Վարչապետ կամ գործող ԱԺ-ն էնքան էլ անմեղսունակ չէ, համատեքստում: Լսել եմ միայն պաշտոնական դեմքերի այսպես ասած հիմնական զեկուցումները, որոնք լավագույն դեպքում կցկտուր մտքեր են, որոնք արտահայտվել են նախկինում և ուրիշ ոչինչ:

Բայց դե Բայրաքթարը ստիպել է սթափվել, մի գուցե: Կդժգոհեն՝ թող դիմեն հատ-հատ՝ դեմները կարելի է դնել հրապարակումները: Չխոսվեց կամ շրջանցվեց, նույնպես ԶԼՄ-ներում լիքը, երևույթների մասին, որոնք հաճելի չէին հենց պաշտոնյաների համար: Օրինակ, չխոսվեց կոռուպցիայի, ներառյալ պաշտոնյաների գրագողության փաստերի մասին, ինչն առ այսօր հովանավորվում է Նիկոլի ու գլխավոր խորհրդականի կողմից, ըստ էության չխոսվեց ՀՀ ԳԱԱ նախագահության իմաստի մասին (բացի Արշակյանից, ում ելույթն ակնհայտորեն ՀՀ ԳԱԱ նախագահության պատվերով էր ու բացահայտեց, որ Նախարարը բացարձակապես տեղյակ չէ ՀՀ ԳԱԱ համակարգից), իսկ խոսելու շատ բան կար, քանի որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն է Հայաստանում գիտության զարգացման արդյունավետ ապագայի՝ համալսարանական գիտական համակարգի ձևավորման արգելքը՝ անաշխատ փողից զրկվել հեշտ չէ: Չխոսվեց գիտական գործունեության արդյունավետությունը գնահատող չափորոշիչների մասին, և այլն: Լավ, կհետևենք այս՝ սուտի, այսինքն անմխիթար գիտնական ՄխիթարShow-ի արդյունքներին նույնպես:

Մի գուցե Նիկոլը բարձր կգնահատի:

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play