Վարանդայի ուղղությունից հայտնաբերել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն


Վարանդայի ուղղությունից հայտնաբերել է ևս 9 զոհված զինծառայողի աճյուն

  • 02-02-2021 11:32:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ փետրվարի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարական ջոկատները Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից հայտնաբերել են ևս 9 զոհված զինծառայողի աճյուն: 
 
Նախնական տվյալներով նրանք զինծառայողներ են (ռազմագործողություններին մասնակցած կամավորներ կամպահեստազորայիններ): Վերջիններիս ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Փետրվարի 1-ի տվյալներով՝ հայտնաբերվել է ընդհանուր 1354 աճյուն: Որոնումներն այսօր իրականացվում են Հադրութի շրջանի ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play